Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՔՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 12․04․2024թ․ թիվ 107-Ա որոշմամբ՝ առաջարկվում է․

1․Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի գծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են մայր գումարները․

Այդ թվում՝

1. Գանձակ բնակավայր
ա․գույքահարկ իրավաբանական անձանցից 267 609 ՀՀդրամ

2. Լանջաղբյուր բնակավայր
ա․հողի հարկով գծով տույժ՝ 5317 ՀՀ դրամ

3. Կարմիրգյուղ բնակավայր
ա․հողի հարկի գծով տույժ՝ 569 987 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 55 844 ՀՀ դրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ 138 777 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 764 608 ՀՀ դրամ

Ըստ ներկայացված ցուցակների տույժերի գծով տալ արտոնություն 1 037 534 (մեկ միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ։ Գումարը փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված 1․6․1. (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) գործառնական դասակարգման 4823 (հարկեր և տուրքեր) տնտեսական հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner