Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1020-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2022 թվականի N 1020-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                  ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Քաղաքացի  Կարեն Միշայի Հովսեփյանը (անձնագիր՝ 009545658, ՀԾՀ՝ 2307810277, հաշվառված ՀՀ քաղ․ Երևան Նոր Նորք, Դավիթ Բեկի փող․ փող, հարակից 5/12տ) հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 

                                                ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող՝ Գավառ համայնքի 05-001-1163-0133, 05-001-1168-0629, 05-001-1162-0041, 05-001-1119-0361,   կադաստրային ծածկագրով անշարժ գույքը, ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների Volkswagen TOUAREG 4.2  մակնիշի ...,  պետհամարանիշի, Volkswagen PASSAT 2.0 մակնիշի  34 AD 492  փոխադրամիջոցները հանդիսանում են  Կարեն Միշայի Հովսեփյանի սեփականությունը:

Անշարժ գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 78000/յոթանասունութ հազար/ՀՀ դրամ, ինչը 2008-2021թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Կարեն Միշայի Հովսեփյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 41600/քառասունմեկ հազար վեց հարյուր/ՀՀ դրամի չափով:
Փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 492500/չորս հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ, ինչը 2018-2021թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ  Կարեն Միշայի Հովսեփյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 123 000/մեկ հարյուր քսաներեք հազար/ ՀՀ դրամի չափով: 2022 թվականի նոյեմբերի 02-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2022 թվականի նոյեմբերի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 02.11.2022թ. ծանուցում azdarar.am կայքում/  Կարեն Միշայի Հովսեփյանը: ՎԵրջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 21․11․2022թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված  Կարեն Միշայի Հովսեփյանի բացակայությամբ:

                                       ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցիների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի տարեկան գումարները /այդ թվում՝ Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները / անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակահարկի, ինչպես նաև դրա գծով տույժերիև /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման /հաշվառման/ վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

1.  Կարեն Միշայի Հովսեփյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 735 100/յոթ հարյուր երեսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ որպես 05-001-1163-0133, 05-001-1168-0629, 05-001-1162-0041, 05-001-1119-0361,  կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի, ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների  Volkswagen TOUAREG 4.2  մակնիշի ...,  պետհամարանիշի, Volkswagen PASSAT 2.0 մակնիշի  34 AD 492  պետհամարանիշերի փոխադրամիջոցների գույքահարկերի գումար, ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner