Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, 11-րդ և 13- րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13.01.2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 04.09. 2024 թ․՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 100 000 (մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ տրամադրել Հայրավանք բնակավայրի Սևանի փ. 1 նրբ․ 1 փկղ. տ․2 հասցեի բնակիչ Լադա Ասատուրյանին կրկին վիրահատելու նպատակով։ Գումարը վճարել Աննա Սամվելի Օհանյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը: |