 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423 gavari.hamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2025 թվականի N 408-Ա
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ Վ․ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՄԲԱՏ ՎԱՐԱՆԳՈՒԼԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 14.03.2025թ. տրված Լանջաղբյուր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 16.03.1991թ. թիվ 5 որոշումից քաղվածքը, գյուղ Լանջաղբյուր Վ․ Մամիկոնյան փողոց 1-ին փակուղի 2 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 12.03.2025թ./ Սմբատ Վարանգուլի Թովմասյանի /ծնված 01.01.1966թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Լանջաղբյուր Վ․ Մամիկոնյան փողոց 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.21 հա, ինչը փաստացի կազմում է 0.23430 հա, որը Սմբատ Վարանգուլի Թովմասյանին /ծնված 01.01.1966թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 192.85 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.23430 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Լանջաղբյուր Վ․ Մամիկոնյան փողոց 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սմբատ Վարանգուլի Թովմասյանի /ծնված 01.01.1966թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.23430 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 192.85 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1960թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2010թ-ին ինքնակամ կառուցված 98․4 քմ ընդհանուր մակերեսով անասնաշենքը և ավտոտնակը ճանաչել որպես ինքնակամ շինություններ։
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Լանջաղբյուր, Վ․ Մամիկոնյան փողոց, 1-ին փակուղի, 2 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2025թ. մարտի 24
ք․ Գավառ