Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338 gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1293-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԳԱՎԱՌ ԿԱԲԵԼԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 70 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 13 նոյեմբերի 2023 թվականի թիվ 10 նիստի թիվ 223-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Գոհար Ռաֆիկի Եղիազարյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված ավտոտնակը, օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 13052024-05-0074, տրված 13.05.2024թ./, որոշում եմ

1․Գավառ քաղաքի Կաբելագործների փողոց 70 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 28․0 քմ արտաքին /24․44 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․0028 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար ավտոտնակի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1209 / մեկ հազար երկու հարյուր ինը / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 33900 /երեսուներեք հազար ինը հարյուր / ՀՀ դրամ, ավտոտնակի համար առանձնացված 0.0028 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ, ընդամենը 34200 / երեսունչորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Գոհար Ռաֆիկի Եղիազարյանին ։

2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Գոհար Ռաֆիկի Եղիազարյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:

4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Գավառ