Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423 gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2025 թվականի N 412-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 50/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԽԱՆՈՒԹԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հաշվի առնելով Գավառ քաղաքի Բուռնազյան փողոց 50/2 հասցեի անշարժ գույքի համասեփականատեր /սեփ․ վկայական N 21112012-05-0213/ Սուրեն Գրիշայի Խաչատրյանի /ծնված 20.06.1967թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ 

1. Գավառ քաղաքի Բուռնազյան փողոց 50/2 հասցեում գտնվող խանութի 75․54 քմ մակերեսի գործառնական նշանակությունը՝ առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության, փոխել բնակելի տուն գործառնական նշանակության:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:

 

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                       Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

2025թ. մարտի  24
ք․ Գավառ