 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423 gavari.hamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2024 թվականի N 1700-Ա
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՍԱՐՈՒԽԱՆ Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԱՎԵՏԻՔ ԱՐԱՄԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՅԿԱԶԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՍԱՐԻԲԵԿ ԱՎԵՏԻՔԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասերի և շինությունների հատակագծերը և Գավառ համայնք գյուղ Սարուխան Ա․ Իսահակյան փողոց 1-ին նրբանցք 8 հասցեի համասեփականատեր Սարիբեկ Ավետիքի Դավթյանի /ծնված 01.01.1976թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Գավառ քաղաքի 05-078-0032-0023 կադաստրային ծածկագրի՝ Սարիբեկ Ավետիքի Դավթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 1616073/ գույքի բաժանումից առաջացած 0․42952 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ, Սարուխան, Ա․ Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք, 8 հասցեն:
2. Գավառ քաղաքի 05-078-0032-0023 կադաստրային ծածկագրի՝ Սարիբեկ Ավետիքի Դավթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 1616073/ գույքի բաժանումից առաջացած 0․11822 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ, Սարուխան, Ա․ Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք, 8/1 հասցեն:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2024թ. հուլիսի 22
ք․ Գավառ