 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423 gavari.hamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2024 թվականի N 1708-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 24․07․2024թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N13052024-05-0093/ բնակավայրերի նպատակային նշանակության, 0,00327 /զրո ամբողջ երեք հարյուր քսանյոթ հարյուրհազարերորդական/ հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատեսքը՝ ավտոտնակ կառուցելու համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել 24․07․2024թ․աճուրդումհաղթող ճանաչված Հայկ Ռուբենի Ավետիսանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Հայկ Ռուբենի Ավետիսանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2024 թվականի հուլիսի 24-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2024 թվականի հուլիսի 24-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Հայկ Ռուբենի Ավետիսանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2024թ. հուլիսի 24
ք․ Գավառ