Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338 gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1295-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԳԱՎԱՌ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 137 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 13 մայիսի 2024 թվականի թիվ 5 նիստի թիվ 174-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Դավիթ Արամայիսի Ոսկանյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված ավտոտնակը, օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 18042024-05-0047, տրված 18.04.2024թ./, որոշում եմ

1․Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցքի 1-ին փակուղի 137 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 35․10 քմ արտաքին /32․60 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․00351 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար ավտոտնակի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1209 / մեկ հազար երկու հարյուր ինը / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 42500 /քառասուներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, ավտոտնակի համար առանձնացված 0.00351 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ, ընդամենը 43000 / քառասուներեք հազար / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Դավիթ Արամայիսի Ոսկանյանին ։

2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Դավիթ Արամայիսի Ոսկանյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:

4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Գավառ