Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338 gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1292-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 02-Ի ԹԻՎ 1122-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ Ա. ԲՈՒՌՆԱԶՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 7 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ԲԱԳՐԱՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒ ԱԼԻՍ ՀՐԱՆՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 29.04.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 23.04.2024թ-ին/ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ա. Բուռնազյան 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեի շինությունների նկատմամբ ժառանգ Ռաֆիկ Բագրատի Հովհաննիսյանի /ծնված 06․06․1954թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ա. Բուռնազյան 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.10 հա, ինչը փաստացի կազմում է 0.09101 հա, որը Ռաֆիկ Բագրատի Հովհաննիսյանին /ծնված 06․06․1954թ-ին/ և Ալիսա Հրանտի Սարգսյանի /ծնված 15.03.1957թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 278.46 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1970-1990թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09101 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 02-ի թիվ 1122-Ա որոշումը:

2․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ա. Բուռնազյան 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Ռաֆիկ Բագրատի Հովհաննիսյանի /ծնված 06․06․1954թ-ին/ և Ալիսա Հրանտի Սարգսյանի /ծնված 15.03.1957թ./ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական կառուցված 278.46 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1970-1990թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Հացառատ թաղամասի Ա. Բուռնազյան 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 7 հասցեն:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Գավառ