Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338 gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1291-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք․ ԳԱՎԱՌ Ա.ԲՈՇՆԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 13.05.2024թ. թիվ 5 նիստի թիվ 175-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի ք. Գավառ Ռ.Զախարյան փողոց 11/4 հասցեի սեփականատեր Լենա Ռուդիկի Վարպետյանի /ծնված 04.06.1978թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վկայականը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 18042024-05-0089, տրված 18.04.2024թ./, որոշում եմ

1. Գավառ համայնքի ք․ Գավառ Ա. Բոշնաղյան փողոց թիվ 30/2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.00031 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 5900 /հինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ծախսերի փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու Գավառ համայնքի ք. Գավառ Ռ. Զախարյան փողոց 11/4 հասցեի սեփականատեր Լենա Ռուդիկի Վարպետյանին:

2. Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Լենա Ռուդիկի Վարպետյանի հետ կնքելու Գավառ համայնքի ք․ Գավառ Ա. Բոշնաղյան փողոց թիվ 30/2 հասցեում գտնվող, հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Գավառ