 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338 gavari.hamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1296-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռիտա Ասքանազի Աղաջանյանին, Գոհար Գուդերզիկի Դալլաքյանին, Կարեն Գուդերզիկի Դալլաքյանին, Արմինե Գուդերզիկի Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 1802913 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Ռիտա Ասքանազի Աղաջանյանին, Գոհար Գուդերզիկի Դալլաքյանին, Կարեն Գուդերզիկի Դալլաքյանին, Արմինե Գուդերզիկի Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.506 հա մակերեսով 05-056-0354-0097 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2024թ. մայիսի 23
ք․ Գավառ