Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423 info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2024 թվականի N 1703-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԳՎԻԴՈՆ ԳՈՒՐԳԵՆԻ ԶՈԼՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄՈՒՍՈՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11 ՀՈՒԼԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 1670-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-18072024-05-0050 որոշմամբ, Գավառ համայնքի ղեկավարի 11 հուլիսի 2024 թվականի N 1670-Ա որոշմամբ

1. Գավառ համայնքի ղեկավարի 11 հուլիսի 2024 թվականի N 1670-Ա որոշման մեջ ավելացնել 4-րդ կետ՝ հետևյալ խմբագրությամբ /բաժանումից առաջացած նոր միավոր 0,03628 հա մակերսով հողմասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի/։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:

 

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                       Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

2024թ. հուլիսի  22
ք․ Գավառ