Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338 gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2024 թվականի N 1288-Ա

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3․1-4/, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3․1-16/ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասսին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 29.08.2006թ. թիվ 12-Ն որոշմամբ հաստատված «Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգի» 8.1-րդ կետը, կարգադրում եմ 

1. Հաստատել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման ևհավաքագրման բաժնի առաջատար մասնագետի ծածկագիր 3․1-4/, աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3․1-16/ թափուր պաշտոնների համար 2024 թվականի մայիսի 23-ին հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը՝ հետևյալ անդամներով.

1.  Հրանդիկ Դերենիկի Օհանյան /ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ/
2.  Վարդուհի Խաչիկի Վարպետյան /ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ/
3.  Գրիգոր Ռազմիկի Բոշյան /Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ/
4.  Ռուբեն Հայկի Կոխպեցյան /Գավառ համայնքի ղեկավարի խորհրդական/
5.  Արսեն Նորիկի Վարդանյան  /Գավառ համայնքի ավագանու անդամ/
6.  Մարտին Պատվականի Ավագյան /Գիտական հաստատության ներկայացուցիչ/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Գավառ