Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 2022 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո, Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ:

Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից անցում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը: Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (տեսահոլովակները) համահունչ կլինեն այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմում և հարմարվողականություն: Մրցույթի պայմանները. - Մրցույթին կարող են մասնակցել Գավառ համայնքի բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ):

- Մրցույթին մասնակցության համար ընդունվում են անհատական աշխատանքներ, սակայն ստեղծագործական ստուդիաներում, դպրոցներում, սիրողական խմբերում ստեղծված կոլեկտիվ աշխատանքներ նույնպես ողջունելի են:

- Կարճ տեսանյութերը կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն լեզուներով:

- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու տեսանյութ:

- Տեսանյութերը չպետք է պարունակեն կոնկրետ ապրանքի, ծառայության կամ ընկերության գովազդային տարրեր:

- Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:

- Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը կամ տեսանյութի ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել sarhakob@inbox.ru կամ manukyan98@list.ru էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

- Ցանկալի է, որպեսզի տեսահոլովակը տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram, TikTok և այլն), քանի որ գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեսահոլովակների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը:

Տեսանյութը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

- Ներկայացնելով տեսանյութը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև տեսանյութի ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր տեսահոլովակները կտեղադրվեն Գավառի համայնքապետարանի, Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում: Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հոկտեմբերի 7-ը:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner