«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը անվճար հիմունքներով կազմակերպում է ռուսաց լեզվի դասընթացներ։
Անվճար ուսուցումը պետք է զարգացնի մասնակիցների ռուսաց լեզվի իմացության ինչպես բանավոր, այնպես
էլ գրավոր հմտությունները։
Դասընթացները հասանելի կլինեն 10 տարեկանից սկսած բոլոր ցանկացողների համար, իսկ ավարտին
մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ։
Ցանկացողները կարող են զանգահարել 093-95-33-12 հեռախոսահամարով կամ դիմել Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի վարչական նստավայր:
Սիրով սպասում ենք: