Գավառի համայնքապետարանն հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության` կից փաստաթղթում նշված ծածկագրերով վարելահողերը, խոտհարքները և արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու նպատակով:
Այն տեղի կունենա 2022թ. նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Մրցույթի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի համար կազմում է 2000 դրամ: Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը վճարում են նախավճար, որը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին, ցանկացած աշխատանքային օր, ժամը 9-00-ից 18-00-ն, հեռ. 0264-2-34-27: Հասցեն` ք. Գավառ Գր. Լուսավորչի 12: