Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/10/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/11/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում»  ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1/ բարձրագույն կրթություն

2/հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները

3/ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /ՀՀ Սահմանադրություն, Կրթության մասին ՀՀ օրենք, Աշխատանքային օրենսգիրք, Գնումների մասին ՀՀ օրենք, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք,  համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/

4/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

5/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

6/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, ենթակաների հետ վարման անհրաժեշտ էթիկայի  կանոնների իմացություն

7/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

Մրցույթը կկայանա նոյեմբերի 29-ին  ժամը 1100-ին, Գավառի համայնքապետարանի թիվ 8 սենյակում /հասցե՝ Գր. Լուսավորչի 12/

  Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1)  դիմում.
2) 1 լուսանկար 3X4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները/.

6)տեղեկանք մշտական բնակության վայրից

7) հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում.

8) մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը1000-ից մինչև 1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի համայնքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/                                                    

Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների

 մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Փաստաթղթերիներկայացմանվերջնաժամկետը՝ 2022 թվականի նոյեմբերի  18-ն է:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner