ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու նպատակով Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ, որը տեղի կունենա 2025թ. հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Մրցույթի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի համար կազմում է 2000 դրամ: Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը վճարում են նախավճար, որը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին՝ ցանկացած աշխատանքային օր, ժամը 9-00-ից 18-00-ն, հեռ. 0264-2-34-27: Հասցե` ք․ Գավառ, Գր. Լուսավորչի 12։
Գյուղատնտեսական այլ հողատեսք
|
ծածկագիր
|
հեկտար
|
|
Մեկնարգային գին
|
05-056-0317-0100
|
4,03594
|
|
10000
|