2024-2028 թվականների աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը մշակվել է՝ հիմք ընդունելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև համայնքային զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը։ Տեղական պլանը նպատակ ունի ապահովել համակարգված և արդյունավետ լուծումներ՝ համայնքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման, աղբահանության ծառայությունների որակի բարելավման և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ։