Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 01 հուլիս 2020
Հաշվետու ժամանակահատված
01 հունվար 2020թ. - 30 հունիս 2020թ.

     Հաշվետու ժամանակահատվածում կատարել եմ հետևյալ աշխատանքները:

 1. Ժամանակին և պատշաճ որակով կատարել եմ բաժնի պետի հանձնարարությունները:

 2. Ապահովել եմ բաժնին վերաբերվող փաստաթղթային շրջանառությոնը և լրացրել համապատասխան փաստաթղթեր:

 3. Իմ լիազորությունների շրջանակներում մասնակցել եմ բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը:

 4. Կազմել և ավագանու հաստատմանն եմ ներկայացրել 2020 թվականի բյուջեն: Հաստատված բյուջեն, նախահաշիվները, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերը՝ ըստ եռամսյակային և ամսական բաշխվածության մուտքագրել եմ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, որից հետո ներկայացրել եմ իրավատնտեսագիտական բաժնի համապատասխան մասնագետին:

 5. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան եմ ներկայացրել 2020 թվականի բյուջեն համապատասխան ձևաչափերով, ինչպես նաև ամսեկան և եռամսյակային մի շարք ֆինանսական հաշվետվություններ:

 6. Հաշվետու ժամանակահատվածում կատարել եմ բյուջեի փոփոխություններ և ներկայացրել եմ ավագանու հաստատմանը:

 7. Մասնակցել եմ բյուջետային միջոցների խնայուղաբար ծախսման և դրանց նպատակային օգտագործման վերահսկողության աշխատանքներին:

 8. Իմ իրավասության շրջանակներում մասնակցել եմ զորահավաքային և վարժական հավաքների աշխատանքներին՝ զինապարտ քաղաքացիների ցուցակների ճշտմանը:  

 9. Մասնակցել եմ համայնքում COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոցառումներին և համայնքի վարչական տարածքում կատարվող շրջայցերին:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner