Այսօր: Կիրակի, 17 Հունվարի 2021թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղեկացում
2021,Հունվար 13 - 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.01.21 Եկեղեցին՝ արցախահայության, զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի կողմից Գավառում բնակվող արցախցիների, զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են գրենական պիտույքների և քաղցրավենիքի փաթեթներ: Ծրագիրը կյանքի է կոչվել Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

10.01.21 Մասնավոր աղոթք՝ գերիների և անհայտ կորածների համար
Հունվարի 10-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ պատարագից հետո կատարվեց մասնավոր աղոթք՝ գերիների և անհայտ կորածների տունդարձի համար: Պատարագին ու աղոթքին մասնակցեցին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գերեվարված և անհայտ կորած զինվորների հարազատներ ու հավատավորներ: Պատարագը մատուցվեց ձեռամբ Տեր Նշան քահանա Սարգսյանի, իսկ մասնավոր աղոթքը կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը: Արարողության ավարտին Հայր Սուրբը վերստին Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը հայցեց գերության և անհայտության մեջ գտնվող զինվորների ծնողներին և հարազատներին՝ պատգամելով, որ աղոթքի միջոցով պիտի վերստին իրենց զավակներին տեսնելու երջանկությանն ... Մանրամասն
06.01.21 Պատարագ՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ
Հունվար 6-ին, Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ, մատուցվեց սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի։Պատարագի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը տոնի առիթով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը։Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց կարգ։Այս տարի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Ջրօրհնեքի կնքահայրեր դարձան հայոց բանակի ժամկետային զինծառայողներ, որոնք հայրենիքի համար մղված պատերազմում հերոսաբար մարտնչել ... Մանրամասն
30.12.20 Նախատոնական անակնկալներ՝ Գավառում բնակվող արցախցի մեր հայրենակիցներին
Գավառում բնակվող արցախցի ընտանիքներում տոնական տրամադրություն ստեղծելու համար աջակցության ծարագրերով վերջին մեկ շաբաթում հանդես եկան մի քանի կազմակերպություններ:«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, ի դեմս տնօրեն Արմեն Հակոբյանի, Գավառում բնակվող 118՝ 1-18 տարեկան արցախցի երեխաներին տրամադրեց ամանորյա նվերներ (զարգացման խաղեր, գրենական պիտույքներ, քաղցրավենիք): Տրամադրությունը տոնական դարձրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանք անձամբ հանձնեցին փոքրիկների նվերները:«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի և Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից էլ արցախցի ընտանիքների տրամադրվեցին սննդի տոնական փաթեթեներ և հիգիենայի պարագաներ:Արցախցիներին սննդի տեսքով աջակցություն է տրամադրվել ... Մանրամասն
28.12.20 Գավառի մարզադպրոցում անցկացվել է ուժային եռամարտի հանրապետական բաց առաջնություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ ՀՀ Ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից Գավառի մարզադպրոցում անցկացվեց ուժային եռամարտի հանրապետական բաց առաջնություն: Մրցումներին մասնակցել են հանրապետության տարբեր քաղաքների 17 թիմերի 160 մարզիկներ: Մրցաշարում ներգրավված են եղել նաև աղջիկ և հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկներ:Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Գավառում անցկացվող մրցաշարը նպատակ է հետապնդում մասսայականացնել ու զարգացնել մարզաձևը և համագորկցություն ծավալել Գավառի մարզադպրոցի հետ:Նա միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց Գավառի համայնքապետարանին և մարզադպրոցին՝ մրցումները բարձր մակարդակով կազմակերպելու ... Մանրամասն
25.12.20 Կայացավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

25.12.2020թ., ութ անդամների մասնակցությամբ, կայացավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգային տասնվեց հարցերը զեկուցեցին համայնքապետարանի աշխատակիցները, իսկ ավագանու անդամները քննարկեցին և համապատասխանաբար հաստատեցին դրանք: Նիստը վարեց Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը:Նիստն առցանց տարբերակով հեռարձակվեց նաև համայնքապետարանի youtube-յան ալիքով և պաշտոնական կայք-էջով:

19.12.20 Հավերժ փառք ու խոնարհում...
2020թվականաի դեկտեմբերի 19-21-ը ՀՀ -ում սգո օրեր են: Այս օրերին սգում, խնկարկում ու աղոթում ենք մեր հերոս նահատակների համար: Արցախյան երկրորդ պատերազմում Գավառ համայնքը նույնպես անմասն չմնաց կորուստներից.
Նրանք հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարում տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը.
 
. Անդրանիկ Կարենի Գրիգորյան
. Բագրատ Ռուբիկի Սալամյան
. Քերոբ Անդրանիկի Չատիկյան
. Խաչատուր Գագիկի Ազիզյան
. Արմեն Գեղայրի Աղեկյան
. Մարատ Զորիկի Դադոյան
. Ռաֆիկ Արծրունու Հակոբյան
. Աղասի Արամայիսի Խունոյան
. Արտյոմ Հակոբի Մկրտչյան
 
Մենք՝ ապրողներս,  ունենք մի պատգամ. հիշել նրանց ու անմար պահել նրանց սուրբ հիշատակը:
18.12.20 Գավառ քաղաքում բացվեց Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի Թումո տուփը
Դեկտեմբերի 18-ին  Գավառում տեղի ունեցավ  Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տուփի բացման արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, փոխնախարարներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ,հյուրեր, երիտասարդներ և դպրոցականներ:Նորաբաց տուփը նախատեսված է 12-18 տարեկան մոտ 300-320 ուսանողի համար: Թումո կենտրոնի տուփի հիմնումը կայացել է ամերիկյան «Դոթ 818» ընկերության ֆինանսական աջակցությամբ։Այս պահի դրությամբ Գավառից և նրա հարակից համայնքներից տուփում գրանցվել են 200 դպրոցականներ, որոնք պարապմունքների կհաճախեն շաբաթը մեկ կամ երկու օր:Թեև նորաբաց տուփն իր տարածքով փոքր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ Գր.Լուսավորչի 12

(0264)23423, (0264)22338

gavar.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner