Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի
Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդև 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Նկատի ունենալով, որ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 9/2 հասցեից հյուսիս ընկած հատվածում 6.8ք.մ. մակերեսով հողամասը գտնվում է համայնքի վարչական սահմաններում և պատկանում է Գավառ համայնքին, համաձայնություն տալ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ-ի N 186-Ն հրամանի պահանջների համապատասխան կատարել սուբյեկտի ուղղում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: