Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ,,Իրավական ակտերի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10 և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 կետերի դրույթներով, Գավառհամայնքիավագանինորոշումէ 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Ազատության փողոցի 32/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0051 կադաստրային ծածկագրով, 0.02558հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքն աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0294-0051 կադաստրային ծածկագրով, 0.02558հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 500 /հինգ հարյուր/ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |