Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդմասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածի,  ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի , 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, նկատի ունենալով, որ Գավառ համայնքի և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության միջև 05.10.2011թ.  կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը 05.10.2020թ. ավարտվել է, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այն շարունակել է գործել նույն պայմաններով անորոշ ժամկետով,  հիմք ընդունելով Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 42/2 հասցեի հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին կառուցապատող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 31.05.2021թ. դիմումը , Գավառ համայնքի ավագանին որոշում է

 

 

1.       2040 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով երկարացնել Գավառ համայնքի և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի հոկտեմբերի 05-ին կնքված, մինչև 2020թ. հոկտեմբերի 05-ը  գործողության ժամկետով Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 42/2 հասցեում գտնվող 0.01 /զրո ամբողջ մեկ հարյուրերոդական/  հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը:

 

2.      Հողամասի տարեկան վճարի  չափը թողնել անփոփոխ՝ 360 000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

 

3.      Սույն որոշում նուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:    

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner