Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 18-Ա


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5) կետի, 38-րդ հոդվածի 1) կետի պահանջներով, հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի միջև 16.01.2018թ. կնքված ազգային նվագարանների գծով վարձավճարների փոխհատուցման նպատակով այլընթացիկ սուբվենցիաների տրամադրման թիվ 7 և թիվ 8 պայմանագրերը, Գավառի քաղաքապետի 30.01.2018թ. 12-Ա կարգադրությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

          Գավառ համայնքի 2017թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.      Գավառ համայնքի 2018թ. վարչական բյուջեի եկամտային մասը.

1)      Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները /սուբվենցիաներ/ պակասեցնել 1067500 /մեկ միլիոն վաթսուն յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով

2)      Տեղական վճարները պակասեցնել 4 225500 /չորս միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով, որից` համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 1620000 /մեկ միլիոն վեց հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով, իսկ համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար 2605500 /երկու միլիոն վեց հարյուր հինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով:

2.      Գավառ համայնքի 2018թ. բյուջեի ծախսային մասը`

1)      09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիսներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 7008300 /յոթ միլիոն ութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով, իսկ 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը 700000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամով

2)      09 բաժնի 5 խմբի 1 դասի /արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 11465100 /տասնմեկ միլիոն չորս հարյուր վաթսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամով, իսկ 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 1067500 /մեկ միլիոն վաթսունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով:

3)      08 բաժնի 2 խմբի 1 դասի /գրադարաններ/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ /ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 1442200 /մեկ միլիոն չորս հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով:

4)      08 բաժնի 2 խմբի 3 դասի /մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 2099900 /երկու միլիոն իննսունինն հազար ինն հարյուր/ ՀՀ դրամով:

5)      01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական դասակարգման 4237 /ներկայացուցչական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով:

6)      04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամով:

7)      08 բաժնի 4 խմբի 2 դասի /քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ/ գործառնական դասակարգման 4819 /նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 20700000 /քսան միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամով:

3.      Պակասեցված գումարներից Գավառ համայնքի 2018թ. բյուջեի ծախսային մասին`

1)    08 բաժնի 2 խմբի 1 դասի /գրադարաններ/ գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ Գավառ քաղաքային գրադարանին գրքեր ձեռք բերելու համար:

2)    01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական դասակարգման 4823 /պարտադիր վճարներ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ` անշարժ գույքի կադաստրի ծախսերի համար:

3)    11 բաժնի 1 խմբի 2 դասի /համայնքների պահուստային ֆոնդ/ գործառնական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 41890000 /քառասունմեկ միլիոն ութ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամով, միաժամանակ համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս կատարվող հատկացումը հաստատել 96890000 /իննսունվեց միլիոն ութ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:

4)    01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 5132 /համակարգչային ծրագրեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով հաշվապահական ծրագիր ձեռք բերելու համար:

5)    08 բաժնի 2 խմբի 7 դասի /հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով Գավառ քաղաքի ,,անձնագիր’’ հուշապատի հիմնանորոգման աշխատանքների համար:

6)    09 բաժնի 2 խմբի 1 դասի /հիմնական ընդհանուր կրթություն/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2075000 /երկու միլիոն յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամով, 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը` 120000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով, իսկ 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը` 980000 /ինն հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 8-րդ հիմնական դպրոցի Զ. Բալաբեկյանի անվան ՆԶՊ դասասենյակի վերանորոգման աշխատանքների և գույքի ձեռք բերման համար:

7)    08 բաժնի 6 խմբի 1 դասի /հանգիստ, մշակույթ և կրոն/ գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 36615000 /երեսունվեց միլիոն վեց հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամով Գավառ համայնքի կենտրոնական հրապարակի լուսավորության ցանցի, նստարանների, աղբամանների և ժամացույցի ձեռք բերման համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner