Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 333-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2021 թվականի N 333-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՉԻԿ ՏԻԳՐԱՆԻ ՄՈՒԽՍԻԽԱՉՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով, 09.03.2021թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը և հիմք ընդունելով Հրաչիկ Տիգրանի Մուխսիխաչոյանի /ծնված 23.09.1938թ./ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն Գավառ համայնք Միքայելյան 6-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0273-0023/, մակերեսը գրվել է 0.06հա, ինչը փաստացի կազմում է 0.06173հա, որը Հրաչիկ Տիգրանի Մուխսիխաչոյանի /ծնված 23.09.1938թ-ին/, սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, և հաշվի առնելով, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ համայնքի Միքայելյան 6-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հրաչիկ Տիգրանի Մուխսիխաչոյանի /ծնված 23.09.1938թ./ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.06հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.06173 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Տնամերձ հողամասին տրամադրել Գավառ համայնք Միքայելյան 6-րդ փողոց թիվ 10 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner