Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 16.08.2023թ. տրված Նորատուսի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.06.1991թ. թիվ 16 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 21.12.2023թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Արտակ Ամիրամի Գրիգորյանի /ծնված 06.05.1964թ-ին/ դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ գյուղ Նորատուս Սևանի փողոց 4-րդ նրբանցք 16 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.13 հա, ինչը փաստացի կազմում է 0.12857 հա, որը Արտակ Ամիրամի Գրիգորյանին /ծնված 06.05.1964թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 261.88 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1940-1985թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.12857 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ գյուղ Նորատուս Սևանի փողոց 4-րդ նրբանցք 16 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Արտակ Ամիրամի Գրիգորյանի /ծնված 06.05.1964թ-ին/, Անահիտ Ռազմիկի Պետրոսյանի /ծնված 27.03.1966թ-ին/, Արման Արտակի Գրիգորյանի /ծնված 16.05.1985թ-ին/, Ավիկ Արտակի Գրիգորյանի /ծնված 13.09.1986թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.12857 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 261.88 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1940-1985թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Նորատուս, Սևանի փողոց, 4-րդ նրբանցք, 15/1 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։