Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումների կատարելու պայմանով 2021թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ
1) Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու
«Գավառի համայնքապետարանի վարչական շենքի, Մշակույթի տան շենքի և Մարզադպրոցի շենքի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում»ծրագրի նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:
2) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել տնտսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3) Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
4) Սույն որոշումն ուժի մեջ է 2021 թվականի մայիսի 26-ից:
|