Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-րդ, 468-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 60 հասցեի «Գավառի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին փոխառու «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 04․07․2023 թ․ դիմումը

1․ Երկու տարի օգտագործման ժամկետով երկարացնել Գավառ համայնքի և «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2023 թվականի օգոստոսի 01-ը գործողության ժամկետով կնքված Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 60 հասցեի թիվ 5 մանկապարտեզի շենքի 23,1 /քսաներեք ամբողջ մեկ տասնորդական/ քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner