Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 57-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2020 թվականի N 57-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.03.2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով  §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության  օրենքի 36-րդ, 37-րդ, §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածների  պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

          1. Ուժը  կորցրած ճանաչել Գավառ համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին         Գավառ համայնքի ավագանու  24.03.2020 թվականի թիվ 2 նիստի թիվ 15 որոշման 2-րդ կետը:

    2.  4266 /առողջապահական և լաբորատոր նյութեր/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ  կորոնավիրուսի կանխարգելման նպատակով համապատասխան նյութեր ձեռք բերելու համար:

    3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված §Վարձատրվող հասարակական  աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման¦ ծրագրի շրջանակներում  §Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրների փողոցին հարակից անցուղու աստինճանավանդակների կառուցում¦ ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով 4269  /հատուկ նպատակային այլ  նյութեր/  տնտեսագիտական հոդվածով որպես ծրագրի ներդրում տրամադրել  300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ  դրամ՝ անհրաժեշտ նյութեր ձեռք  բերելու համար:

4. 2020 թվականի մայիսի 15-ին §Կրթական ծրագրերի կենտրոն¦ ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և Գեղարքունիքի մարզի  §Գավառի թիվ 5 հիմնական դպրոց¦  ՊՈԱԿ-ի միջև կնքված N 15/20-PSP դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում 4637 / ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/   տնտեսագիտական հոդվածով §Գավառի թիվ 5 հիմնական դպրոց¦  ՊՈԱԿ-ին տրամադրել  2 680 000 /երկու միլիոն վեց հարյուր ութսուն  հազար/ ՀՀ դրամ  նախադպրոցական կրթության  միկրոծրագրին  Գավառ համայնքի ներդրում ապահովելու նպատակով:


Կողմ -9

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner