Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2021 թվականի N 3-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 46 ՀԱՍՑԵԻ «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ և ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ ենթակետի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2021 թվականի  դեկտեմբերի 27-ի առաջին նստաշջանի առաջին նիստի N 7-Ա որոշումը, «Երշին Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից ջերմոցային տնտեսություն կառուցելու նախագծի էսքիզը, «Բայազետ Ագրո» ՍՊԸ-ի տնօրեն՝ Ղևոնդ Կամոյի Բաբայանի`«Բայազետ Ագրո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով /վկայական N 22112021-05-0044/ պատկանող Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 46 հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ դիմումը և հաշվի առնելով որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.62724 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի  «Բայազետ Ագրո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ /վկայական` N 22112021-05-0044 տրված 22.11.2021թ.-ին/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակությունից փոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատումից փոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի:
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի «Բայազետ Ագրո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /վկայական` N 22112021-05-0044 տրված 22.11.2021թ.-ին/ տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner