Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2020 թվականի N 56-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Ղեկավարվելով  §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության  օրենքի

     33-րդ, 34-րդ հոդվածների, §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5) ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1) կետերի  պահանջներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 116-Ն  որոշման հիման վրա Գավառ համայնքի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև 2020 թվականի ապրիլի 30-ին կնքված դրամաշնորհի N 166-11 պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված §Վարձատրվող հասարակական  աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման¦ ծրագիրը, Գավառ համայնքի ավագնին որոշում է 

           Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

    1. Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասը՝ Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ տողը  ավելացնել 33 986 800 /երեսուներեք միլիոն ինն հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով,   ծախսային մասը՝

    1) 05 բաժնի 3 խմբի 1 դասի /շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար/ գործառնական դասակարգման  4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական  հոդվածը ավելացնել  357 000 /երեք հարյուր հիսունյոթ հազար/ ՀՀ դրամով Գավառագետի հունի մաքրման աշխատանքների  ծավալների ավելացման  համար:

  2) 05 բաժնի 6 խմբի 1 դասի /շրջակա միջավայրի պաշտպանություն/ գործառնական դասակարգման  4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական  հոդվածը ավելացնել  380 000 /երեք հարյուր ութսուն  հազար/ ՀՀ դրամով  կանաչապատման  աշխատանքների  ծավալների ավելացման  համար:

   3) 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման  4252 /մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական  հոդվածը ավելացնել  80 000 /ութսուն  հազար/ ՀՀ դրամով  սերվերի հոսանքի կարգավորման սարքի /UPS/  ընթացիկ նորոգման համար:

           4)   05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման  4655 /կապիտալ դրամաշնորհ ՀՈԱԿ-ին/ տնտեսագիտական  հոդվածը ավելացնել  2 300 000 /երկու միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով  Գավառ համայնքի կարիքների համար աղբարկղներ ձեռք բերելու նպատակով:

   5) 11 բաժնի 1 խմբի 2 դասի /պահուստային ֆոնդ/ գործառնական դասակարգման  4891 /պահուստային միջոցներ/ տնտեսագիտական  հոդվածը ավելացնել  30 869 800 / երեսուն միլիոն ութ հարյուր վաթսունինն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով, միաժամանակ նույն գումարի չափով ավելացնել Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից  մուտքերը՝ ֆոնդային բյուջեի կապիտալ ծախսերի իրականացման  համար:

           2. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումից

 1) 165 000 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամը ավելացնել  01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման  5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական  հոդվածին  լազերային մետր և արտաքին հիշողության սարք ձեռք բերելու համար:

    2) 30 704 800  /երեսուն միլիոն յոթ հարյուր չորս հազար ութ հարյուր/ ՀՀ դրամը ավելացնել  04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ / գործառնական դասակարգման  5113 / շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / տնտեսագիտական  հոդվածին Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար:

 

 3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված §Վարձատրվող հասարակական  աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման¦ ծրագրի շրջանակներում  §Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրների փողոցին հարակից անցուղու աստինճանավանդակների կառուցում¦ ծրագրի աշխատանքների իրականացման համար՝ Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասը՝ Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ,  ավելացնել 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով,  միաժամանակ ծախսային մասը  10 բաժնի 5 խմբի  1 դասի /գործազրկություն/ գործառնական դասակարգման  4111 /աշխատողների աշխատավարձեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով,  իսկ  4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածը՝  300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով:


Կողմ -9

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner