Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2020 թվականի N 11-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ  օրենքի  13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, ,,Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության  և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին՛՛ 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

ա/ 1.  Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 05-001-0379-0500 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող 4-րդկարգի 115,59877հա մակերեսով օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 2029 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն

2. Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 2000/երկուհազար/ ՀՀ դրամ:

3.  Խնդրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզպետին՝տալ դրական եզրակացություն:

բ/ 1.  Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 05-001-0803-0004 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող 4-րդ կարգի 33,09001հա մակերեսով օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝մինչև 2029 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն
2.
Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 2000 /երկուհազար/ ՀՀ դրամ:
3. Խնդրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզպետին՝տալ դրական եզրակացություն:

գ/1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 05-001-0803-0003 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող 5-րդ կարգի 30հա մակերեսով օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 2029 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն

2. Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 700 /յոթ հարյուր/ ՀՀ դրամ:

 3.Խնդրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզպետին՝տալ դրական եզրակացություն:

դ/1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 05-001-0814-0003 կադաստրային ծածկագրով,  պետական սեփականություն հանդիսացող 5-րդ կարգի 250,00000հա մակերեսով օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 2029 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն 
 2.
Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել
         700 /
յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
3.
Խնդրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզպետին՝տալ դրական եզրակացություն:

ե/ 1. Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, հետևյալ կադաստրային ծածկագրերով պետական սեփականություն հանդիսացող օգտագործման սահմանափակումներ չունեցող  գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, վարձակալությամբ տրամադրել մինչև 2029 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի դրական եզրակացության առկայության դեպքում.

 

   4-րդ կարգի արոտավայրեր

 5-րդ կարգի արոտավայրեր

 

կադաստրային ծածկագիրը

մակերեսը

1 հեկտարի վարձավճարի չափը

կադաստրային ծածկագիրը

մակերեսը

1 հեկտարի վարձավճարի չափը

801-

150հա

2000

814-

300հա

700

803-

150հա

2000

 

 

 

802

50հա

2000

 

 

 

 

1.      Խնդրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզպետին՝տալ դրական եզրակացություն:


Կողմ -9

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱԶՄԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner