Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառի թիվ 7 մանկապարտեզ», «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների համար գույքի ձեռքբերման» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ 2․ Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել «Գավառի թիվ 7 մանկապարտեզ», «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների համար գույքի ձեռքբերման» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։ 3․ Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված այն իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |