Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին 2-րդ մասի, 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով

1.      Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության փողոց 32/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0098 կադաստրային ծածկագրով, 0.01622հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և իրավաբանական անձ «Կարին» ԱԿ-ի կողմից կառուցված 5.0ք.մ. արտաքին 3.40ք.մ. ներքին/ մակերեսով խոհանոցը և 1.32ք.մ. մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձ «Կարին» ԱԿ-ի տնօրեն Լիաննա Հակոբի Հակոբյանին:

2.      Վաճառքի գին սահմանել հողամասի 12.61ք.մ.-ի համար՝ յուրաքանչյուր 1ք.մ.-ը 1221 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ 149.56ք.մ.-ի համար՝ յուրաքանչյուր 1 ք.մ. համար 3663 /երեք հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ, իսկ խոհանոցի և պարսպի 1ք.մ.-ի համար 10881 /տաս հազար ութ հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ:

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner