Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին 2-րդ մասի, 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության 2-րդ փողոց 1/52 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0292-0022 կադաստրային ծածկագրով, 0.00391հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Գուրգեն Վոլոդյայի Բագրատյանի կողմից կառուցված 39.1 ք.մ. արտաքին /35.3ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 874.00 /ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ/ իսկ ավտոտնակի 1 ք.մ. համար 514.8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ/ տասնորդական/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: