|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունվարի 2021 թվականի N 16-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բարեկամության փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0377-0071 կադաստրային ծածկագրով 0.0185հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0377-0071 կադաստրային ծածկագրով 0.0185հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 /մեկ/ քառակուսի մետրի համար սահմանել1878.00 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -10 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|