Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 8-ի «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին թիվ 15-Ա որոշումը՝ առաջարկվում է․

1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ծախսային մասում՝
1) 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին /տնտեսագիտական հոդվածով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին պլանավորված 182․ 340. 000 /մեկ հարյուր ութսուներկու միլիոն երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամը պակասեցնել 97, 446. 800 /իննսունյոթ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով: Պակասեսված գումարը հատկացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին հետևյալ տնտեսագիտական հոդվածներով.
ա. 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 64, 914. 000 /վաթսունչորս միլիոն ինը հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ:
բ. 4112 /պարգևատրումներ, դրամական խրախուսումներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 5, 000. 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ: գ. 4214 /կապի ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին՝ 130. 800 /մեկ հարյուր երեսուն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
դ. 4215 /ապահովագրական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 639. 500 /վեց հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
ե. 4216 /գույքի և սարքավորումների վարձակալություն/ տնտեսագիտական հոդվածին՝ 5, 171. 000 /հինգ միլիոն մեկ հարյուր յոթանասունմեկ հազար / ՀՀ դրամ:
զ. 4252 /մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին՝ 178. 000 / մեկ հարյուր յոթանասունութ հազար/ ՀՀ դրամ:
է. 4261 /գրասենյակային նյութեր և հագուստ/ տնտեսագիտական հոդվածին՝ 220. 000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ: ը. 4264 /տրանսպորտային նյութեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 19, 028. 300 /տասնինը միլիոն քսանութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
թ. 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 405. 200 /չորս հարյուր հինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
ժ. 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 1, 000. 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ: ժա. 4823 /պարտադիր վճարներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 760. 000 /յոթ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
2) 06 բաժնի 3 խմբի 1 դասի /ջրամատակարարում/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին պլանավորված 4, 000. 000 /չորս միլիոն/ ՀՀ դրամը պակասեցնել 2. 546. 200 /երկու միլիոն հինգ հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով, որը հատկացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին:
3) 06 բաժնի 4 խմբի 1 դասի /փողոցների լուսավորում/ գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին պլանավորված 50, 000. 000 /հիսուն միլիոն/ ՀՀ դրամը պակասեցնել 21, 818. 400 /քսանմեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամով:
Պակասեցված գումարը հատկացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին հետևյալ տնտեսագիտական հոդվածներով.
ա. 4212 /Էներգետիկ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին՝ 20, 599. 400 /քսան միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
բ. 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 1, 219. 000 /մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner