Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Նորմատիվիրավականակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,  18-րդ հոդվածի 1-ին մասի 5) , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում»ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Գավառ համայնքի ղեկավարին լիազորությունների պատվիրակման  ,,02,, մարտի 2020 թվականին կնքված N 18 պայմանագիրը

            Գավառ համայնքի 2020 թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

 

1. 1) Գավառ համայնքի 2020 թ. բյուջեի եկամտային մասում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ տողը ավելացնել 116 320 /մեկ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամով

      2) Ծախսային մասը՝ 01 բաժնի 3 խմբի 3 դասի /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ գործառնական դասակարգման 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 116 320 /մեկ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամով:

2.    04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել 05 բաժնի 3 խմբի 1 դասի /շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար:

3.   06 բաժնի 1 խմբի 1 դասի /բնակարանային շինարարություն/ գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին՝ գունավոր տպիչ ձեռք բերելու համար:

4. 01 բաժնի 1 խմբի 1 դասի /օրենսդիր և գործադիր մարմիններ/ գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածով նախատեսված 1 550000 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը պակասեցնել, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner