Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 130-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2021 թվականի N 130-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԲԵԼԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ 11 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդհոդվածի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 11 հասցեի բնակիչ Սիրուշ Գևորգի Դիշամցյանի՝ ժամանակին իրեն հատկացված բնակարանը սեփականացնելու մասին Գավառի համայնքապետին հասցեագրված դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1.     1.  Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 11 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 66.9ք.մ. մակերեսով բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքի բաժնային սեփականություն հանդիսացող հողատարածքի համապատասխան բաժնեմասի հետ սեփականության իրավունքով անհատույց օտարել Սիրուշ Գևորգի Դիշամցյանին՝ նրա հետ կնքելով նշված հասեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


Կողմ -8

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner