Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2021 թվականի N 61-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ և ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀՀօրենքի 1-ինհոդվածի 2-րդմասի, 23-րդհոդվածի, Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի,  «ՏեղականԻնքնակառավարմանՄասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի դրույթներով, նկատի ունենալով, որ 31.12.2020թ. լրացել է Գավառի քաղաքապետարանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Երկրագիտական թանգարանի միջև 2004 թվականի դեկտեմեբրի 25-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը, հիմք ընդունելով գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու վերաբերյալ «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

 

1. Լուծել Գավառի քաղաքապետարանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Երկրագիտական թանգարանի միջև 2004 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
2.Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 18 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի արևմտյան կենտրոական մուտքի  երկրորդ հարկի 335.0 /երեք հարյուր երեսունհինգ/ ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 5/հինգ/ տարի օգտագործման ժամկետով տրամադրել «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3.Սույն որոշումն ուժի մեջէ  մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 


Կողմ -10

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner