Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասի» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ 0.00497 հա հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որոշում եմ
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի /կադաստրային ծածկագիր 05-001-3054-0001/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել 0.00497 հա մակերեսով հողատարածքը և տրամադրել Գավառ, Ա. Բոշնաղյան փողոց, 36/1 հասցեն:
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: