Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. ,,Գավառ համայնքի 2018թ բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին՛՛ Գավառ համայնքի ավագանու 20.04.2018թ. թիվ 3 նիստի թիվ 19 որոշման Գավառ համայնքի դաշտամիջյան ճանապարհների ընթացիկ վերանորոգման համար 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնելու մասին թիվ 5 կետում 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը փոխարինել 900000 /ինն հարյուր հազար/ ՀՀ դրամ բառերով: 2. Գավառ համայնքի ջրատարների և սելաֆատարների մաքրման աշխատանքները իրականացնելու համար 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ : 3. 4112 /պագևատրումներ, դրամական խրախուսումներ/ տնտեսագիտական հոդվածով
1) ՀայաստանիՀանրապետությանոստիկանիօրվակապակցությամբԳեղարքունիքիմարզիԳավառիոստիկանությանբաժնիկողմիցներկայացվածոստիկաններինպարգևատրելուհամարտրամադրել 500 000 /հինգհարյուրհազար/ ՀՀդրամ: 2) ,,Գավառի մարզադպրոց՛՛ ՀՈԱԿ-ի մարզիչ Հայկ Ղարիբյանին և մարզիկներ Սիմոն Մակվեցյանին, Գևորգ Աֆրիկյանին, Արթուր Գոհարյանին և Սամվել Ասոյանին մարզային և հանրապետական տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ ապահովելու համար տրամադրել ընդամենը 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին 50000-ական /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
|