Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Զիջել շարժական և անշարժ գույքերի գույքահարկերի տույժերը ըստ ներկայացված ցուցակների․
Այդ թվում ՝
1. Սարուխան բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 53 830 ՀՀ դրամ
բ․ շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 101 997 ՀՀ դրամ
գ․ հողի հարկի գծով տույժ՝ 696 149 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 851 976 ՀՀ դրամ
3․ Լճափ բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 7 275 ՀՀ դրամ
բ․ հողի հարկի գծով տույժ՝ 293 142 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 300 417 ՀՀ դրամ
Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի տույժի գումարը ըստ ներկայացված ցուցակների կազմում է 1 152 393 (մեկ միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է․ 1. Ըստ ներկայացված ցուցակների, տույժերի գծով տալ արտոնություն և 1 152 393 (մեկ միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ գումարը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: