Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի թիվ 7/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294- կադաստրային ծածկագրով 0.00356հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2.05-001-0294- կադաստրայինծածկագրով0.00356հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |