Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ՍՈՍ ԲՈՇՅԱՆ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ և 245-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42/ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2/ կետի դրույթներով՝ առաջարկվում է 

1. Փոխադրամիջոցների 2020-2023 թթ ժամանակահատվածի գույքահարկից ազատել Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված այն անձանց ընտանիքի անդամների փոխադրամիջոցի մասով, որոնք փոխադրամիջոց են ձեռք բերել անձի զոհվելուց, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելուց հետո: 
 
2. Օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնել սույն որոշման 1-ին մասում նշված անձանցից 2020-2023 թթ ժամանակահատվածի համար վճարված փոխադրամիջոցների գույքահարկի գումարները՝ ըստ ներկայացված ցուցակների

1Գավառ քաղաք
ա
Գույքահարկփոխադրամիջոցից 256418 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 196 059 ՀՀ դրամ

2Սարուխանիվարչականշրջան
աԳույքահարկփոխադրամիջոցից 87100 ՀՀ դրամ

3Նորատուսիվարչականշրջան
ա
Գույքահարկ փոխադրամիջոցից 258 938 ՀՀ դրամ, որիվ հետ վերադարձ՝ 150 411 ՀՀ դրամ

4Ծովազարդիվարչականշրջան
ա Գույքահարկ փոխադրամիջոցից 23 700 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 13900 ՀՀ դրամ

5Ծաղկաշենի վարչական շրջան
ա
Գույքահարկ փոխադրամիջոցից 62 400 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 62 400 ՀՀ դրամ

6Գանձակիվարչականշրջան
ա Գույքահարկ փոխադրամիջոցից 102 065 ՀՀ դրամ, որից հետ վերադարձ 92 090 ՀՀ դրամ

7Կարմիրգյուղիվարչականշրջան
ա Գույքահարկ փոխադրամիջոցից 18 050, որից հետ վերադարձ 2900 ՀՀ դրամ

Ընդամենը 808 671 ՀՀ դրամ, որից պետք է հետ վարադարձվի 517 760 ՀՀ դրամ։

 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԲՈՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner