Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, հիմք ընդունելով Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենի 04․09․2023թ․ NРз 33-638 դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Կարմիրգյուղի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքի /Կարմիրգյուղի գյուղապետարանի նախկին շենք/ երկրորդ հարկի մուտքից ձախ 69,42 /վաթսունինն ամբողջ քառասուներկու հարյուրերորդական/ քմ մակերեսով տարածքն ու տարածքի սպասարկման համար նախատեսված հողատարածքի համապատասխան բաժնեմասը Ռուսաց լեզվի կենտրոն բացելու և կենտրոնի աշխատանքների կազմակերպման նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |