Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2021 թվականի N 104-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՈՒԱԶ 31514 ՄԱԿՆԻՇԻ 777 ՕՕ 31, ԳԱԶ 3102-121 ՄԱԿՆԻՇԻ 778 ԼԼ 11 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ և ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2021 թվականի հունիսի 22-ի գնահատման հաշվետվությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

 

 

1.      Երկարատև շահագործման հետևանքով հետագա շահագործման համար ոչ պիտանիդարձած Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2005 թվականի արտադրության ՈՒԱԶ-31514 մակնիշի 777 ՕՕ 31 պետհամարանիշի, ԳԱԶ-3102-121 մակնիշի 778 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենաները օտարել աճուրդային կարգով:

 

2.      ՈՒԱԶ-31514 մակնիշի 777 ՕՕ 31 պետհամարանիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գին սահմանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվությունում նշված շուկայական արժեքը՝ 655000 /վեց հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ:

 

3.      ԳԱԶ-3102-121 մակնիշի 778 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենայի աճուրդի մեկնարկային գին սահմանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվությունում նշված շուկայական արժեքը՝ 580 000 /հինգ  հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

 

4.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 


Կողմ -8

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner