|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2020 թվականի N 100-Ա |
ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով «Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 21.04.2009թ. կնքված պայմանագիրը լուծելու մասին Գավառ համայնքի բնակիչ Քրիստինե Վազգենի Բադեյանի դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Լուծել Գավառի համայնքապետարանի և քաղաքացի Քրիստինե Վազգենի Բադեյանի միջև 21.04.2009թ. կնքված Նալբանդյան փողոց թիվ 1 հասցեի «Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
|
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|